Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյումրու քաղաքապետարանի «անդիպլոմ» պաշտոնյան

Գյումրու  քաղաքապետարանի  «անդիպլոմ» պաշտոնյան
04.03.2014 | 00:30

Նորություն չէ, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ դիպլոմ ձեռք բերելու մշտական փնտրտուքի մեջ են: Ավելին, պաշտոն ստանալուց հետո հանկարծ որոշում են բարձրագույն կրթություն ստանալ, գիտական կոչում ձեռք բերել: Վարկանիշի խնդիր են լուծում` կրթական ցենզի մասին նորմալ պատկերացումները վերջնականապես թաղելով:
Գյումրու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի անօրինական շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը պաշտոնավարում է թերի բարձրագույն կրթությամբ: Նա ուսումնառել է ՌԴ քաղաքներից մեկի զինվորական ինչ-որ ուսումնարանում, 2000-ին էլ Գյումրու շինարարական ուսումնարանի «լևի» դիպլոմ ձեռք բերել:
Ընդ որում, Գյումրու քաղաքապետարանի կայքում նրա կենսագրական տվյալների մեջ որևէ տող չկա բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին:
Սակայն այս հանգամանքը չի խանգարում, ավելին, օգնում է Սլավիկ Ղազարյանին «ճիշտ» պահվածք դրսևորելու քաղաքապետարանում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախկին ոստիկանը հաճախ կոպտում, վիրավորում է աշխատակիցներին, իսկ երբ նա քաղաքապետի մոտ է գնում, բոլորը սպասում են, որ հերթական աշխատողի գլխին «սև ամպեր» կկուտակվեն:
Հիմա, ինչպես նույն աղբյուրն է պնդում, Սլավիկ Ղազարյանը ակտիվորեն լծվել է կնոջը քաղաքապետարանում աշխատանքի տեղավորելու գործին: Հետաքրքիր է, գոնե կինը բարձրագույն կրթություն ունի՞:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ